Օգոստոսի 4-ից Վրաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն արտագնա աշխատանքի մեկնել Թուրքիա: Այս մասին տեղեկատվությունը տարածում է երկրի Արտաքին գործերի նախարարությունը:

Գործակալությունը բացատրում է, որ քաղաքացիները պետք է ունենան եռամսյա հրավեր, որը տրվում է Թուրքիայի Հանրապետության որևէ անհատի կամ հյուրընկալող երկրում գրանցված իրավաբանական անձի կողմից: Այս փաստաթուղթը պետք է պարունակի Վրաստանի քաղաքացու նույնականացման տվյալները և վավերացվի նոտարական կարգով` համաձայն թուրքական օրենսդրության:

Բացի այդ, մեկնել ցանկացողները պետք է լրացնեն հատուկ ձևաթուղթ, որում նշված պիտի լինեն անձնական տվյալները և այն տրամադեն հրավերի նոտարական կարգով թարգմանությամբ: Պատասխանը կտրվի 7 օրացուցային օրվա ընթացքում, հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: