ԱՄՆ կոնգրեսական Ադամ Քինզինգերի խոսքով՝ Վրաստանը պետք է ժամանակավորապես փակի սահմանը Ռուսաստանից զորակոչի տարիքի տղամարդկանց հոսքից խուսափելու համար։ Ըստ Քինզինգերի՝ դա որոշակի ռիսկեր է պարունակում։
«Խելամիտ կլիներ, եթե Վրաստանը փակեր սահմանը և, գոնե կարճաժամկետ հեռանկարում ռուս զբոսաշրջիկներին երկիր չթողներ։ Զորակոչի տարիքի տղամարդկանց ներհոսքը դեպի այս փոքրիկ, բայց կարևոր դաշնակից երկիր շատ վտանգավոր է: Մենք պետք է տեսնենք, որ սա զոհաբերություն է, զբոսաշրջությունը կարևոր է»,- գրել է կոնգրեսականը Twitter-ում։