Jnews-ն իր ընթերցողին է ներկայացնում Ջավախքում հայտնի կերակրատեսակներից՝ Փենիր-փափասին կամ Փենիլին:
Ինչպես հնում, այնպես էլ այսօր Ջավախքում լավաշով ու պանիրով ուտելիք են պատրաստում, որն առանձնանում է իր համային հատկանիշներով: Տիկին Զինաիդան վստահեցնում է, ձեռքի տակ չունենալով ոչ մի բաղադրատոմս, հնարավոր է շատ համեղ կերակուր պատրաստել, որ նույնիսկ կուշտ փորով չես հրաժարվի համտեսել: Փենիր-փափասու պատրաստման ընթացքում ամենակարևոր «համեմունքը» դա սերն է: Լավաշը կտրատելու զուգահեռ Զինաիդան տատիկը երգում է, «խոսում» բոլոր բաղադրիչների հետ, պատրաստածով ուրախանում ու հիանում:
Փենիլի պատրաստման համար անհրաժեշտ է՝ լավաշ, թել պանիր, յուղ և եռացրած ջուր:
Բրատիսլավ Իգիթխանյան