Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից երկուսը գրանցվել են Գարդաբանիի մունիցիպալիտետում:
Վերջին շրջանում Գարդաբանիի մունիցիպալիտետում հաստատվել է COVID-19-ի 36 դեպք:
Ըստ այդմ՝ խստացվել են միջոցառումները Գարդաբանիի մունիցիպալիտետի գյուղերում: Իրավապահները մոբիլիզացված են Կարատակլիայի, Աղտակլիայի և Կարաջալայի մուտքի մոտ:
Նրանց հետ միասին տեղում են գտնվում մունիցիպալիտետի աշխատակիցները, ովքեր ջերմաչափում են իրականացնում: Նրանք ստուգելու են բոլոր այն մարդկանց, ովքեր տեղաշարժվում են այս գյուղերում: Ջերմաչափումն իրականացվում է նաև «դռնեդուռ» հիմունքներով:
Միևնույն ժամանակ, շարժական խմբերը տեղակայված են գյուղերի տարբեր վայրերում` PCR թեստեր անցկացնելու նպատակով:
Այսօր Գարդաբանիում սպասում են 200 թեստերի պատասխանների: