Վերջին շաբաթում (24.07-31.07.2022) Վրաստանում բացահայտվել է կորոնավորուսի 11 802 նոր դեպք: Երկում ապաքինվել է 10 233 մարդ: Համաձայն վերջին շաբաթվա տվյալների՝ կորոնավարակից մահացել է 10 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Մեկ շաբաթում կատարվել է 76 309 թեստավորում: 7 օրյա դրականության ցուցանիշը կազմում է 15,47%:

Անցած շաբաթվա (18.07-24.07.2022) տվյալներով Վրաստանում բացահայտվել է կորոնավիրուսով վարակման 10 253 նոր դեպք, 7 508 մարդ ապաքինվել է, 5 պացիենտ մահացել է: