«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով՝ Վրաստանում ԶԼՄ-ների համար զարգացել է «բռնաճնշող մթնոլորտ»: Կազմակերպությունը հայտարարություն է հրապարակում, որում նա մեկնաբանում է ԶԼՄ-ների համատեքստում զարգացումները:

«Կառավարության կողմից առաջարկված փոփոխությունները հաղորդակցության մասին օրենքում, որը հաստատվել է խորհրդարանի կողմից հուլիսի 17-ին, արտացոլում է հեռուստաալիքներին ու ռադիոկայաններին վերահսկելու հստակ ցանկությունը և նախատեսում է «հատուկ կառավարչի» նշանակել ցանկացած հեռարձակող ընկերությունում, որը նույնպես գրանցված է որպես օպերատոր», – ասվում է հայտարարության մեջ:

Բացի այդ, կազմակերպությունում կարծում են, որ Վրաստանի հաղորդակցության հանձնաժողովի իրավասություններն ընդլայնվել են «վերահսկողության և գրաքննության» նկատմամբ, որպես օրինակ բերվում է 2019-ի վերջին ստեղծված «Մեդիաքննադատ» պլատֆորմը:

Հայտարարության մեջ նշվում է նաև ռեպորտաժի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հեռարձակվել է ընդդիմադիր «Մթավարի Արխի» հեռուստաալիքով, և այս առումով Պետական անվտանգության ծառայության կողմից սկսված գործավարությունը:

Բացի այդ, «Լրագրողներ առանց սահմանների» հաղորդմամբ, Աջարիայի հանրային հեռուստաընկերությունը գտնվում է քաղաքական միջամտության տակ՝ 2019 թվականի սեպտեմբերից, և «Ռուսթավի 2» հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությունը փոխվել է հեռուստաալիքի վերափոխման արդյունքում:

«Կառավարությունը նախընտրական քարոզարշավն օգտագործում է ընդդիմադիր լրատվամիջոցների վրա ճնշում գործադրելու համար», – գրում է միջազգային կազմակերպությունը:

Նյութը՝ Sova.news-ից