Հայաստանում հուլիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,981-ի՝ ավելանալով 104-ով, տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հուլիսի 19-ը կիրակի է եղել, սովորաբար այդ օրերին թեստավորման քանակը լաբորատորիաների մի մասի փակ լինելու պատճառով նվազում է, հետևապես նաև վարակակիրների թիվը։

Մահվան ևս 13 դեպք է գրանցվել. 4-ը վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, ևս 9 մարդ մահացել է կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, վարակից մահվան 650 դեպք կա, այլ պատճառով՝ 209։

Կորոնավիրուսից մահացածները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։

Ապաքինվել է ևս 208 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 23,502 է։ Փաստացի բուժվողների թիվը` 10,620: