Սկսվել է Զակ-Բուղաշեն-Մերենիա ճանապարհի վերականգնման երկրորդ փուլը: Կասֆալտապատվի մոտավորապես 1200 մ ճանապարհ:
Այս փուլում արդեն ավարտվել է Զակ-Բուղաշեն-Մերենիա ճանապարհի առաջին շերտի ասֆալտապատումը:
Ըստ «Արալի» ընկերության ներկայացուցիչ Օթար Տատեիշվիլիի, առաջին շերտի ասֆալտապատումն արդեն ավարտված է, վերականգնման վերջնական աշխատանքներն ավարտվելու են մինչև այս ամսվա վերջ: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվելու է մոտ 1200 մ ճանապարհ:
Տենդեր նախնական գումարը կազմում էր 805 000 լարի, սակայն հաղթող ընկերությունն այն շահել է 767 000 լարիով: Ասֆալտապատման էլեկտրոնային մրցույթը շահել է «Արալի» ընկերությունը: Գումարի 95%-ը ֆինանսավորվում է պետբյուջեից, 5%-ը` տեղական բյուջեից:

Հիշեցնենք, որ Զակ-Բուղաշեն-Մերենիա ճանապարհի ասֆալտապատման առաջին փուլն ավարտվել էր 2019 թվականին: 2019 թ-ին, ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել էր մոտ 1300 մ ճանապարհահատված: Այս աշխատանքների տենդերը նույնպես շահել էր «Արալի» ընկերությունը՝ 653 300 լարիով:
Բրատիսլավ Իգիթխանյան
Նման նյութեր:
Այսօր՝ մարտի 4-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել, մեկ դեպք է գրանցվել Նինոծմինդայի մունիցիպալիտետում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է…
04.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 3-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 701, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
03.03.2021 | Հասարակություն
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
03.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 699, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
02.03.2021 | Հասարակություն
Ախալքալաքում Google maps-ով Ջավախեթի փողոցը գտնել չի ստացվի, սակայն, եթե գնաս այդ փողոց և նույն Google maps-ով փնտրես քո գտնվելու վայրը, ապա այն կհուշի, որ…
02.03.2021 | Հասարակություն
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն այսօր չեն բացվել, քանի որ, երեխաներին սնունդ մատակարարողների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, նմուշների ստուգման պատճառով ձգձգվել է:
01.03.2021 | Հասարակություն
Այս տարի կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 172 000 լարի: Կամրջի փայտե…
01.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 697, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
01.03.2021 | Հասարակություն