Առևտրաշրջանառության ռեկորդային աճ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թվականի (283,4 մլն դոլար) և 2019 թվականի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։

Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա համեմատ՝ 17,9 տոկոսով։

Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի կազմել է 101 մլն դոլար, Հայաստանից Վրաստան ներկրումը՝ 231,3 մլն դոլար։

Ի՞նչ է Վրաստանը վաճառել Հայաստանին 2021 թ-ի հունվար-հունիսին․

Մսի, ձկան և խեցգետնակերպերի ալյուր՝ 5,4 մլն դոլարի,

Բնափոխված էթիլային սպիրտ և սպիրտային խմիչքներ՝ 4,6 մլն դոլարի,

Սև մետաղական կոնստրուկցիաներ՝ 3,9 մլն դոլարի,

Ազոտ, քիմիական պարարտանյութեր՝ 3,9 մլն դոլարի,

Մամլած փայտանյութի աղյուսներ՝ 3,3 մլն դոլարի,

Էլեկտրաէներգիա՝ 3,3 մլն դոլարի,

Կշռաբաշխած դեղորայք՝ 3,2 մլն դոլար,

Բուլդոզերներ, ավտոգրեյդներ, էքսկավատորներ, ուղեգլաններ և այլն՝ 3,2 մլն դոլարի,շ

Քուսպ և այլ կոշտ թափոններ՝ 3,1 մլն դոլարի,

Թարմ կամ չորացրած ցիտրուս՝ 2,4 մլն դոլարի։

Ի՞նչ է Վրաստանը Հայաստանից գնել 2021 թ-ի հունվար-հունիսին․

Պղնձի հանքանյութ և խտահանք՝ 198,7 մլն դոլարի,

Ածխածնային պողպատի կիսապատրաստվածք՝ 7,5 մլն դոլարի,

Ապակե շշեր՝ 6,5 մլն դոլարի,

Սիգարներ և սիգարիլներ՝ 3,9 մլն դոլարի,

Բեռների փոխադրման համար ապրանքներ կամ պլաստիկե փաթեթներ՝ 969,9 հազար դոլարի,

կոնստրուկցիաների պլաստիկե դետալներ՝ 943 հազար դոլար,

Կշռաբաշխված դեղորայք՝ 859,1 հազար դոլարի,

Բնափոխված էթիլային սպիրտ՝ 778,9 հազար դոլարի,

Բնափոխված էթիլային սպիրտ՝ 80%-ից պակաս սպիրտի պարունակությամբ, ալկոհոլային խմիչքներ՝ 750 հազար դոլարի,

Երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք՝ 668,9 հազար դոլար։

 

Հուլիսի 29-30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը պաշտոնական այցով Վրաստանում էր։ Նա հանդիպումներ է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ Հիմնական քննարկումն ընթացել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ներուժի զարգացման շուրջ։

«Մեր շուկաներն առանձին-առանձին հարաբերականորեն փոքր են, սակայն միասին մենք շատ ավելի գրավիչ ենք դառնում տարածաշրջանային համատեքստում»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան իր հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով` անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ հայ և վրացական բիզնես ոլորտները միավորելու են իրենց ջանքերը նոր շուկաները հայ և վրացի ընկերությունների համար ավելի հասանելի դարձնելուն ուղղված ազատ առևտրի մասին համաձայնագրի օգտագործման նպատակով։