Պետությունից փոխհատուցում արդեն ստացել է 244 956 մարդ: Այս մասին հաղորդում է Զբաղվածության խթանման պետական գործակալությունը:

Հուլիսի 7-ի տվյալներով, Վրաստանի Առողջապահության նախարարության գրանցման պորտալի օգնությամբ, գրանցվել են 188 363 ինքնազբաղ անձինք՝ ցանկանալով ստանալ փոխհատուցում: Դրանցից 115 719-ը ստացել է 300 լարի փոխհատուցում: Ընդհանուր առմամբ փոխանցվել է 34 715 700 լարի:

Ինչ վերաբերում է համավարակի հետևանքով տուժած աշխատողներին, ապա 129 237 մարդ ստացել է օգնություն 200 լարիի չափով: Այս քաղաքացիներին փոխանցված գումարը 25 847 400 լարի է կազմում:

Մինչ օրս գրանցվել է ընդամենը 12 482 մարդ, ովքեր ինքնազբաղ են առևտրի ոլորտում, որոնցից 9 730-ը` տոնավաճառի առևտրականներ են, իսկ 2 752-ը զբաղվել են առևտրի այլ ոլորտներում:

300 լարի չափով միանվագ օգնություն է ստացել 6904 շուկայի առևտրական, և 1 727 այլ տիպի առևտրական:

Ինչ վերաբերում է վարորդներին, ապա գրանցվել է ընդամենը 15 904 մարդ, որոնց թվում 10 660-ը՝ արտոնագրված տաքսիստներն են: Դրանցից 13 192 հոգի փոխհատուցում են ստացել 300 լարիի չափով: 9 632 տաքսիստներ ստացել են 300 լարիի չափով գումար:

Պորտալի գործունեության ցանկում ներառվել են նաև դայակները, դասուսույցները, ռեստորանների, հյուրանոցների մատուցող անձնակազմը, հացթուխները, գեղեցկության սրահների անձնակազմը, տուրօպերատորները, ուղեցույցները, բանվորները և այլք:

Շարունակվում է ինքնազբաղված անձանց հայտադիմումների ընդունումը և մշակումը: Հունիսի 29-ին սկսվել է արտերկրում արտագնա սեզոնային աշխատանքով զբաղված Վրաստանի քաղաքացիների գրանցման գործընթացը: Գրանցվել հնարավոր է compensation.moh.gov.ge կայքում: Նրանք կարող են նաև պետությունից օգնություն ստանալ 300 լարիի չափով: Գրանցման գործընթացը կավարտվի հուլիսի 15-ին:

Այս կատեգորիայի քաղաքացիներին ֆինանսական օգնություն ստանալու համար անհրաժեշտ չէ որևէ փաստաթուղթ ներկայացնել: Գրանցվել կարող են այն մարդիկ, ովքեր 2019 թվականի ընթացքում գնացել են սեզոնային աշխատանքի և մարտից ներառյալ հոկտեմբեր՝ 30-ից 120 օր գտնվել են արտերկրում:

Փոխհատուցումը հասանելի է մարդկանց ևս մեկ կատեգորիայի, նրանց, ում աշխատանքը կապված է կանոնավոր սահմանների հատման հետ: Եթե 2019-ի ընթացքում նրանք հատել են սահմանը ավելի քան 60 անգամ, ապա այդ մարդիկ նույնպես կարող են փոխհատուցում ստանալու հույս ունենալ: Անձնագրի էջի կամ անձը հաստատող վկայականի պատճեններից բացի այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: