Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի՝ կորոնավիրուսի բոլոր 5 նոր դեպքերը ներմուծված են:

Ինչպես լրագրողներին հայտնել է Էզուգբաիան, վարակված 5 հոգուց 3-ը բեռնատարների վարորդներ են, իսկ 2-ը՝ Վրաստանի քաղաքացիներ, ովքեր ժամանել են այլ երկրից:

«Այսօր ավելացվել է հաստատված 5 նոր դեպք, բուժվածների քանակը ավելացել է 8-ով: Այս փուլում կովիդ-կենտրոններում բուժվում է 105 հիվանդ: Բոլոր 5 նոր դեպքերը ներմուծված են: Այստեղից 3-ը բեռնատարների վարորդներ են, մնացած երկուսը շարքային քաղաքացիներ, ովքեր ժամանել են այլ երկրից: Մեր կենտրոնում բուժվել է 2 հիվանդ, ավելացվել է 2 նոր հաստատված դեպք, և կրկին ունենք 24 բուժառու: Նոր հիվանդները Վրաստանի քաղաքացիներ են, ովքեր եկել են Հայաստանից: Նրանք գտնվում էին կարանտինում, և կորոնավիրուսը ախտորոշվել էր այնտեղ՝ ստուգման ընթացքում: Նրանց վիճակը միջին ծանրության է գնահատվում: Այլ հիվանդների վիճակը նույնպես կայուն է, նրանցից ոչ ոքի մոտ հիվանդությունը չի զարգանում: Հիմնականում, մենք ունենք միջին ծանրության և միջինից ավելի թեթև հիվանդներ», – հայտարարել է Էզուգբաիան:

Ըստ նրա, եթե քաղաքացիները հետևեն առաջարկություն հանձնարարականներին, ապա երկրորդ ալիքի դեպքում, Վրաստանում դա չի հանգեցնի լուրջ հետևանքների, և երկիրը կհաղթահարի երկրորդ ալիքը, նույն հաջողությամբ, ինչպես առաջինի դեպքում: