Հայաստանում դեկտեմբերի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 344 540-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 59-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 8 դեպք է գրանցվել, 7-ը՝ կորոնավիրուսից, և մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7 950 դեպք կա, այլ պատճառով՝ 1 499։
Ապաքինվել է ևս 248 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 330 841 է։ Փաստացի բուժվողների թիվը 4250 է։
Ընդհանուր առմամբ 2,540,319 թեստ է արվել, մեկ օրում` 4669։