Այսօր Ախալքալաքի մունիցիպալիտետում սկսվել է Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ ցեմենտ-բետոնե ճանապարհի շինարարությունը: Վերականգնվելիք ճանապարհի ընդհանուր երկարությունը 2680 մ է, նախագծի ընդհանուր արժեքը 1 202 226 լարի է: Այս գումարի 5%-ը՝ 60 111 լարին կֆինանսավորի տեղական բյուջեն, իսկ մնացած 95%-ը՝ 1 142 115 լարին՝ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը:

Սուլդա-Մյասնիկյան-Էրինջա-Դավնիա-Խավեթ ճանապարհահատվածում ընթանում է բետոնապատումը: Ընդհանուր առմամբ, նորոգվելու է ճանապարհի 2682 մետր երկարությամբ հատվածը` 4,5 մետր լայնությամբ և 16 սմ բարձրությամբ:

Բետոնապատումն ավելի թանկ է, քան ասֆալտապատումը, սակայն, ասֆալտապատումը վերանորոգման աշխատանքների կարիք ունի այն շահագործման հանձնելուց երեք-չորս տարի հետո, այն պայմանը հաշվի առնելով, որ ասֆալտապատվել է բոլոր անհրաժեշտ պահանջները պահպանելով:

Ըստ Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի, ծախսերի տարբերությունը սովորական ասֆալտապատման և բետոնապատման միջև այնքան էլ մեծ չէ, բայց բետոնե ճանապարհն ավելի որակյալ է և երկարակյաց: Հետևաբար, այս տարի որոշվեց մի ճանապարհը բետոնապատել:

2

«Ամենակարևորն այն է, որ ցեմենտ-բետոնե ճանապարհը, որը մենք հիմա կառուցում ենք, ցրտադիմացկուն է և երկար կծառայի: Այս բոլոր աշխատանքներն արվում են եվրոպական չափանիշների համաձայն», – ասում է այդ աշխատանքներն իրականացնող «Արալի» ընկերության ներկայացուցիչ Գուրամ Գագուլիձեն:

Ըստ նրա, ճանապարհի երկու կողմերում կկառուցվեն 450 մ երկարություն ունեցող ջրանցքներ՝ ջրահեռացման համար:

1

Ըստ տենդերային փաստաթղթերի՝ այս ճանապարհի կառուցման համար հատկացվել է 1 202 226 լարի: Տենդերը շահել է «Արալի» ճանապարհաշինարարական ընկերությունը:

3

Ընկերության ներկայացուցիչ Գուրամ Գագուլիձեի հավաստմամբ, եթե աշխատանքները շարունակվեն նման տեմպերով, ապա շինարարությունը կավարտվի առավելագույնը մեկ ամսվա ընթացքում:

Բրատիսլավ Իգիթխանյան