Էներգոբաշխիչ ընկերություն «Energo Pro Georgia»-ն հայտնում է, որ այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 13:00-ից 18:00 պլանային աշխատանքների պատճառով, Ախալքալաքի՝ Նալբանդյան, Չարենց, Աղմաշենեբելի, Թումանյան, Մաշտոց և Ազատության փողոցները կհոսանքազրկվեն:
Ինչպես նաև, առանց էլեկտրականության կմնան Ախալքալաքի շրջանի որոշ գյուղեր՝ Կարտիկամ, Կուլիկամ, Խուլգումո, Օրջա, Խորենիա, Մաջադիա, Կորխ, Օլավերդ և Աբուլ:
Ժամը 11:30-ից մինչև 18:30-ը հոսանք չի լինի նաև Բեժանո, Տաբածղուրի, Մոլիթ, Չխարոլա և Մոդեգամ գյուղերում:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: