Հուլիսի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1164 մարդ, մահացել է 11 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 382 734, այստեղից ապաքինվել է 362 491 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 503:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 30 867 փորձարկում, այդ թվում 16 167-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 700-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 4.53% է, վերջին 14 օրվանը՝ 4,21%, վերջին 7 օրվանը՝ 4.65%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 324 802 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7 228 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 55 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 838 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1065 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: