Որտե՞ղ ճանապարհորդել հետհամավարակային ժամանակաշրջանում – Բրիտանական հայտնի Telegraph հրատարակությունը անվանել է Եվրոպայի 10 ամենաանվտանգ զբոսաշրջային երկրները: Հոդվածը սկսվում է Վրաստանի քաղաքների՝ Թբիլիսիի և Բաթումիի նկարագրությամբ: Վրաստանի հետ մեկտեղ Telegraph լավագույն ուղղություններն են՝ Խորվաթիան, Մոնտենեգրոն, Մալթան, Սլովենիան, Ֆինլանդիան, Լիտվան, Լատվիան, Ռումինիան, Լեհաստանը և Ավստրիան:
«Եվրոպայի լավագույն ուղղությունների» (Best Europe Destinations) նոր զեկույցի համաձայն, Եվրոպայի ամենաանվտանգ ուղղությունների միջև են՝ Վրաստանը, Խորվաթիան և Մադեյրան: Այս տվյալները կազմվել են երկրներում՝ «կովիդ 19»-ի դեպքերի և հատուկ հիգիենայի կանոնների ներդրման համաձայն», – գրում է Telegraph-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոպայում վարակի տարածմամբ ամենատուժած երկրների հետ համեմատ, Վրաստանում կովիդ 19-ի դեպքերը 260 անգամ պակաս են:
«Վրաստանն արագ արձագանքել է համավարակին: Երկրում հունիսի 15-ին բացվել է ներքին զբոսաշրջությունը: Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ է հյուրընկալել միջազգային ճանապարհորդներին: Ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ Վրաստանում վարակի տարածումը կանխելու և քաղաքացիների ու զբոսաշրջիկների անվտանգության ապահովման ուղղությամբ: Երբ բրիտանացիներին կթույլատրվի երթևեկել, ապա սեպտեմբերին և հոկտեմբերին Թբիլիսի այցելելու լավագույն վայրն է: Ինչպես գրում է Telegraph Travel-ի լրագրող Քեյ Հոլանդը, Հին Թբիլիսին հայտնի է իր ոլորուն ճանապարհներով, նեղ փողոցներով և գեղեցիկ տեսարաններով:
Բաթումին երկրորդ ամենամեծ քաղաքն է Վրաստանում, որն առանձնանում է Սև ծովում գտնվող լողափերով, երկնաքերերով և մերձարևադարձային միկրոկլիմայով»,- գրել է Տելեգրաֆի լրագրող Էմմա Ֆիշերսոնը:
Հոդվածի թարգմանությունը տարածում է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմը: