Գյուղին օգնության ծրագիրը մշակվել է կառավարության կողմից` կորոնավիրուսային համավարակի ընթացքում Վրաստանում գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով:
Գյուղատնտեսությունը Վրաստանում կորոնավիրուսից ամենից տուժած ոլորտներից մեկն է, ուստի այս ոլորտի ուսերին է բարդվել մի նոր դեր` երկրին ներմուծվածի փոխարեն անհրաժեշտ ապրանքներով ապահովելը:
Իշխանություններն արդեն հայտարարել են, որ այս ոլորտը պետք է ենթարկվի մեծ փոփոխությունների` կապված արտադրության վերափոխման հետ:
Նոր օգնություն ֆերմերներին
Գյուղի զարգացման ծրագիրը միտված է ֆերմերական տնտեսություունների զարգացմանը, որոնք տիրապետում են գրանցված հողերի: Հենց հողի գրանցումն է հանդիսանում օգնությունը ստանալու հիմնական նախադրյալը:
Արդեն մայիսի 20-ից սկսվում է հատուկ ագրո-քարտերի տրամադրումը ֆերմերներին, ովքեր ունեն գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք: 1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:
Այն ֆերմերները, որոնք Ազգային գործակալության հանրային ռեեստրում գրանցված 0.25 հա-ից 10 հա հողատարածք ունեն՝ ագրո-քարտերին կփոխանցեն միավորներ, որոնք նրանք կարող են օգտագործել գյուղատնտեսական աշխատանքների ընթացում տարբեր ծախսերի համար:
Գրանցված 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք ունեցող ֆերմերները կարող են իրենց միավորները (գումարը) ծախսել միայն հետևյալ գնումների համար.
– պարարտանյութերի և բույսերի պաշտպանության համար քիմիական և կենսաբանական միջոցների ձեռքբերման համար
– բույսերի քիմիական և կենսաբանական խնամքի միջոցներ ձեռք բերելու համար
– սերմեր կամ տնկանյութեր ձեռք բերելու համար
Իսկ ֆերմերները, որոնք ունեն 1,25 հա-ից 10 հա գրանցված հողեր, կարող են իրենց միավորները ծախսել ինչպես վերը նշված միջոցների և նյութերի ձեռքբերման, այնպես էլ գյուղատնտեսական ծառայությունների (հերկման) վրա:
Բացի այդ, բոլոր ֆերմերները, ովքեր ունեն 0.25-ից 100 հեկտար հողատարածք, կկարողանան օգտվել գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի զեղչերից, դա կլինի ավելի էժան, քան շուկայական գինը: Շեմը կլինի տարեկան 150 լիտր 1 հեկտարի դիմաց:
Մեկ տարվա ընթացքում ֆերմերները կկարողանան դիզելային վառելիքը գնել 0,2 լարիով էժան՝ «SOCAR Georgia Petrolium»-ի մեծածախ կետերից, իսկ բենզալցակայաններում` հատուկ քարտերով, 0.16 լարիով ավելի էժան:
Ընդհանուր առմամբ, նման օգնությունից կարող է օգտվել մինչև 200 հազար ֆերմեր:
Լրացուցիչ արտոնություններ
Բացի ֆինանսական օգնությունից, վրացական իշխանությունները որոշում են կայացրել մարել հողաբարելավման համար նախատեսված պարտքերը՝ մինչև 8 միլիոն լարին՝ 42 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Նաև 2020 թ.-ին մինչև 10 հա հողամասերն ամբողջովին կազատվեն հողաբարելավման համար հարկավճարից:
Մեկ այլ ծրագիր կդառնա տնտեսությունների զարգացման համար դրամաշնորհները:
Յուրաքանչյուր ֆերմեր, ում անհրաժեշտ կլինի գնել տեխնիկա, ստեղծել ջերմոցային տնտեսություն կամ ոռոգման համակարգը նորացնել, ինչպես նաև տարեկան մշակաբույսերի համար ոռոգման համակարգեր ձեռքբերել և տեղադրել, պետությունը կհատկացնի այդ ծախսերի 50 տոկոսը, դա կլինի դրամաշնորհ:
Ավելին, համաֆինանսավորման չափը չի գերազանցի 50 հազար լարին:
Ճգնաժամի կապակցությամբ փոխվել է գյուղատնտեսական վարկի ծրագիրն էլ, որը երկրում գործում է 2012 թվականից:
Այսպիսով, պետությունը ամբողջությամբ կվճարի վարկի տոկոսադրույքը՝ 5 հազարից 100 հազար լարիի չափով, որը վերցված է տարեկան մշակաբույսերի արտադրության զարգացման համար: Վարկը կտրվի վեց ամսվա ընթացքում:
Հիմնական միջոցների ձեռքբերման և լիզինգի համար էլ վարկի համաֆինանսավորումը կկազմի 11-12%՝ 20 հազարից մինչև 1,5 մլն լարի վարկի համար, 48 ամիս ժամկետով:
Սննդամթերքի արտադրությունը խթանելու համար պետական համաֆինանսավորումը կկազմի վարկերի 10%-ը՝ 1,5 միլիոնից մինչև 5 միլիոն լարի վարկերի համար, 24 ամիս ժամկետով:
Այս վարկերը հիմնականում կուղղվեն գործող ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաև նորերի ստեղծմանը, օրինակ՝ մակարոնեղենի արտադրությանը:
Նորարամուծություններ են ծրագրված նաև գյուղատնտեսական ապահովագրության ծրագրում: Այսպիսով, մայիսի 20-ից երկարատև մշակաբույսերը հնարավոր կլինի ապահովագրվել 3 տարով, կարկուտներից, ջրհեղեղներից, փոթորիկներից և աշնանային ցրտահարություններից:
Բացի այդ, պետությունը կմասնակցի ապահովագրական պարգևավճարների համաֆինանսավորմանը տարբեր ծավալներով` կախված բերքի տեսակից:
Վրացական իշխանությունները նաև կմասնակցեն անասնաբուծության զարգացման գործընթացին: Այս անգամ պետությունը հատուկ ուշադրություն կդարձնի կաթի և կաթնամթերքի արտադրությանը: