Ապրիլի 16-ից 19-ը Ախալցիխեն հյուրընկալել է մունիցիպալիտետի բռնցքամարտի բաց առաջնությունը, որին մասնակցել են 18 քաղաքների և մունիցիպալիտետների բռնցքամարտիկներ: Ախալքալաքի բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը և անհատական մենամարտերում նվաճել են 18 մեդալ:
Առաջնությանը չորս օր անընդմեջ մրցել են Վրաստանի տարբեր անկյուններից ժամանած 180 մարզիկներ: Ախալքալաքից մրցաշարին մասնակցել է 20 մարզիկ, որոնցից 18-ը զբաղեցրել է պատվավոր տեղեր՝ նվաճելով ութ ոսկե, հինգ արծաթե և երեք բրոնզե մեդալ:
Ախալքալաքի մարզիկների մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ
1-ին տեղ` Խորեն Զաքարյան (34 կգ)
1-ին տեղ՝ Սերգեյ Զաքարյան (36 կգ)
2-րդ տեղ ՝ Վանո Թոփալյան (34 կգ)
3-րդ տեղ ՝ Էռա Շարոյան (52 կգ)
3-րդ տեղ ՝ Խաչատուր Կռիկյան (48 կգ)
Այս մարզիկներին մարզում է Ատոմ Էլիզբարյանը:
1-ին տեղ` Մխիթար Դումանյան (38 կգ)
1-ին տեղ` Հարություն Խռիկյան (42 կգ)
1-ին տեղ` Նոդար Օհանջանյան (48 կգ)
1-ին տեղ` Պողոս Չեչելյան (57 կգ)
2-րդ տեղ` Լևոն Խաչատրյան (48 կգ)
3-րդ տեղ` Վլադիմիր Օքրոյան (32 կգ)
Այս մարզիկներին մարզում է Գագիկ Էլիզբարյանը:
1-ին տեղ` Ռուբեն Ղազարյան (58 կգ)
1-ին տեղ` Սերգեյ Փոյրազյան (46 կգ) կգ.
2-րդ տեղ` Կլիմենտ Քոսյան (42 կգ)
3-րդ տեղ` Տիգրան Մովսեսյան (58 կգ)
3-րդ տեղ` Լորիկ Բաղնիքյան (50 կգ)
3-րդ տեղ` Գալուստ Թամամյան (34 կգ)
Այս մարզիկներին մարզում է Վենեդիկ Ղազարյանը:
2-րդ տեղ` Սլավիկ Հակոբյան (36 կգ)
Նրան մարզում է Արթուր Էլիզբարյանը:
Այս նյութում ներկայացված տեղեկատվությունը հիմնված է մարզիչ Գարիկ Էլիզբարյանի տրամադրած տվյալների վրա։



