Ախալքալաքի «Աբուլ» թիմը կխաղա «Թբիլիսի 2025-2»-ի դեմ Դավիթ Ղիպիանիի անվան Վրաստանի ֆուտբոլի գավաթին: Խաղը կկայանա ապրիլի 25-ին, ժամը 15:00-ին, Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում:
Այս խաղը նախնական փուլի մաս է կազմում:
Պետք է նշել, որ 2025 թվականի առաջնությունում «Աբուլ»-ը, մարզային լիգայում առաջին տեղը զբաղեցնելով, իրավունք է ստացել մասնակցելու Վրաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկությանը: Այս մրցաշարն ընդհանուր ոչինչ չունի մարզային լիգայի առաջնությունից՝ թիմերը խաղում են փլեյ-օֆֆ փուլում, որտեղ հաղթողներն անցնում են Վրաստանի գավաթի հաջորդ փուլ:



