Վիրահայերի նախաձեռնությամբ դրամահավաք է սկսվել՝ Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով, փոխանցում է Aliq.ge լրատվականը։
«Մեկ դիմակ՝ մեկ կյանք» կարգախոսով դրամահավաքի արդյունքում հավաքված գումարով դիմակներ և կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով այլ անհրաժեշտ պարագաներ են գնվելու և ուղարկվելու Հայաստանի հանրապետության սոցիալապես անապահով ընտանիքներին։
Նախաձեռնության հեղինակները կոչ են անում GE03BG0000000345892183 հաշվեհամարին (ստացող` Արշակ Բադալյան) հնարավորության սահմաններում գումար փոխանցել` թեկուզ մեկ դիմակի արժեքով։
Ի դեպ, սա Վրաստանից կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու առաջին ծրագիրը չէ։ Նախօրեին արհեստական շնչառության 10 սարք է գնվել, որոնք շուտով Հայաստանում կլինեն։