Անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավարակից մահացել է 197 մարդ, հաստատվել է «Covid 19»-ի 8 855 նոր դեպք:Համապատասխան տվյալները ներկայացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավարակի 458 687 դեպք:
Մահվան ընդհանուր թիվը կազմում է 5 725: Ապաքինվել է 221 388 վարակակիր: