Հունիսի 1-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոկիո (Կոկիա) գյուղում 35-ամյա կինը մահացել է իր տանը: Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության ենթադրյալ փաստի առթիվ, սակայն գյուղում ասում են, որ այս կինը ինքնասպանություն գործելու որևէ պատճառներ չի ունեցել, և որ դա մահ է եղել:
Հունիսի 1-ի գիշերը մահացել է 35-ամյա կին, որը գյուղական դպրոցի ուսուցիչ էր, ուներ երջանիկ ընտանիք և 2 դպրոցահասակ երեխա: Գյուղի բնակիչը, ում հետ զրուցեց Jnews-ը, լավ գիտեր այդ կնոջը:
«Նա գիշերը մտել է լոգասենյակ, լողացել և լոգարանում էլ մահացել է: Ինքնասպանություն գործելու որևէ պատճառներ չի ունեցել, ուներ երջանիկ ընտանիք, երկու երեխա: Չգիտեմ, թե որն է մահվան պատճառը», – ասում է նա:
Մյուս գյուղացիները, որոնց հետ կապվեց Jnews-ը, նշում են նաև, որ կինը, ամենայն հավանականությամբ, մահացել է կենսաբանական մահով, որ ինքնասպանություն չի եղել:
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Կոկիո գյուղում 35-ամյա կնոջ մահվան առնչությամբ, հետաքննություն է սկսվել ենթադրյալ ինքնասպանության փաստի առթիվ, համաձայն Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածի: Մահվան ճշգրիտ պատճառները պարզվում են: