Վրաստանը Հայաստանին տեղական արտադրության 4000 բարձրորակ բժշկական դիմակ է նվիրել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Հայաստան ուղարկված դիմակները New Technologie Impex ընկերության արտադրանքի առաջին խմբաքանակներից են։ Ընկերությունը բացվել է հիմնադրամի աջակցությամբ։
Ինչպես ասել են կազմակերպությունում՝ «ի նշան բազմամյա բարեկամության և գործակցության» Վրաստանի դեսպանի միջոցով դիմակներն ուղարկվել են Հայաստանի նախագահին և առողջապահության նախարարին, ինչպե նաև գործարար և կառավարական շրջանակների ներկայացուցիչներին:
Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել օգնության համար, դիմակները բաժանվել են բուժանձնակազմին։
New Technologie Impex ընկերությունում դիմակները պատրաստվում են եվրոպական տեխնոլոգիաներով։ Լրիվ հզորությամբ աշխատելու դեպքում ձեռնարկությունը կարող է ամսական 12 մլն դիմակ արտադրել։