Այսօր Վրաստանի օրենսդիր մարմինը կլսի վարչապետին: Գեորգի Գախարիան խորհրդարան է կանչվել «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցությունների միջնորդությամբ:
Պատգամավորների հարցերը վարչապետին կվերաբերվեն կորոնավիրուսի պատճառով երկրում տիրող իրավիճակին, առանց եկամուտ մնացած քաղաքացիների օգնության և տնտեսական վերականգնման ծրագրի, ազգային արժույթի արժեզրկման և այլնի մասին:
Վարչապետի ելույթը խորհրդարանում կսկսվի ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ մայիսի 27-ին, վարչապետը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց համաճարակի ընթացքում կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը: