Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 331 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 804 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 57 հիվանդ:

stopcov.ge-ի հաղորդմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում երկրում անցկացվել է 52 987 թեստ, այստեղից 32 808-ը արագ, իսկ 20 179-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրեկանը՝ 8,17 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 9,06 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 9,06 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 826 714 դեպք, որից 768 559 հիվանդ ապաքինվել է, 11 736-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 122 856 պատվաստում, օրական ՝9 398 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 49 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 523 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 148 վարակված:

Երեկ, նոյեմբերի 24-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 201 նոր դեպք, ապաքինվել՝ 4 098 պացիենտ, մահացել՝ 64 մարդ: