Կարճ դադարից հետո, Վրաստանում նավթամթերքը կրկին սկսել է թանկանալ, մասնավորապես, ամենաէժան «ռեգուլար» բենզինի արժեքն աճել է մինչև 2,95 լարի՝ մեկ լիտրի համար:
Վերջին 2 ամսվա ընթացքում, չնայած ազգային արտարժույթի փոխարժեքի ամրապնդմանը, բենզինն ու դիզելը թանկացել են 10-15 թեթրիով: Ներկրողները Վրաստանում գնաճը բացատրում են նավթի միջազգային գների թանկացումով: Մասնավորապես, նավթի մեկ բարելն այժմ արժե 75 դոլար, իսկ մեկ տոննան թանկացել է 50 դոլարով՝ մինչև 705 դոլար: