Արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել է Վրաստանի կառավարության «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքների սեփականատերերի խթանում» ծրագիրը: Այս ծրագրի շրջանակներում 0,25 հեկտարից մինչև 10 հա հողատարածք գրանցած ֆերմերները պետությունից սուբսիդավորում կստանան՝ պարարտանյութերի և խնամքի միջոցների ձեռքբերման, ինչպես նաև հերկման ծախսերի համար: Ագրո-քարտերի վերաբերյալ տվյալները դեռ ճշգրտվում են , որոնց վրա պետք է փոխանցվեն այդ սուբսիդիաները:
Ինչպես հաղորդում են «Լիբերթի բանկում», ագրո-քարտերի մասին տվյալները թարմացվում են փուլ առ փուլ: Ֆերմերը, ով մասնակցում է այս ծրագրին, կարող է ստուգել, թե երբ նա կարող է ագրո-քարտ վերցնել՝ myliberty.ge կայքում: Մուտքագրելով անձնական համարը հատուկ նշանառված վայրում, ֆերմերը կարող է ստուգել իր տվյալները:
Այսօրվա դրությամբ, մոտ 20 մարդու տվյալները ստուգելուց հետո, Ախալքալաքի մունիցիպալիտետի ֆերմերները, ովքեր պնդում են, որ բավարարում են այս ծրագրի չափանիշներինը, այսինքն՝ պաշտոնապես գրանցել են ավելի քան 0,25 հա տարածք, Jnews-ը համոզվեց, որ կայքում մինչ այժմ տվյալներ չկան: Այնուամենայնիվ, դատելով բանկի տեղեկություններից, այդ տվյալները պիտի թարմացվեն, և, հավանաբար, շուտով մարդիկ կստանան պատասխանը, թե երբ նրանք պետք է դիմեն ագրո-քարտը ստանալու համար:
Ախալքալաքում բանկի շատ հաճախորդներ, չհասնելով այնտեղ, քանի որ նրանց ասացին, որ իմաստ չունի, քանի դեռ ագրո-քարտերը չեն տրվում, հեռացան՝ կարծելով, որ հայտարարված ծրագիրը չի գործում: Այնուամենայնիվ, ֆերմերները, ովքեր վստահ չեն` իրենք այս ծրագրում ներառված են, թե ոչ, պետք է ստուգեն դա` զանգահարելով 1501 համարով՝ Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն: Համոզվել, որ մասնակցում են ծրագրին և դրանից հետո պարբերաբար ստուգել, թե երբ արժե դիմել «Liberty Bank»-ին՝ քարտի համար:
1 հա հողամասի դիմաց նախատեսված է 200 միավորի փոխանցում, որը հավասարաչափ է 200 լարիին: Այսպիսով, եթե ֆերմերը գրանցած ունի 0,25 հա, ապա քարտի վրա կփոխանցվի 50 միավոր՝ համապատասխանաբար, 0,50 հա-ի դեպքում՝ 100 միավոր (լարի) և այդպես շարունակ:
Նաև սույն ծրագրի շրջանակներում ֆերմերները կարող են ստանալ դիզելային վառելիքի զեղչի կտրոններ: