Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության ևս 15 նոր դեպք է հայտնաբերվել: Նոր դեպքերը հայտնաբերվել են Բոլնիսի մունիցիպալիտետում: Տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge.
Բոլնիսի մունիցիպալիտետի տվյալների համաձայն, հետազոտության ուղարկված 86 օրինակից 15-ի դեպքում հաստատվել է կորոնավիրուս: Հաստատված դեպքերի 7-ը կապված է Մուշևանի գյուղի դեպքերի հետ, իսկ 8-ը՝ Գետայի կլաստերի հետ:
Պաշտոնական տվյալների համաձայն, մինչև հիմա երկրում հատատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 դեպք, ապաքինվել է 383 մարդ, 12 պացիենտ մահացել է:
Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից վերադարձել է հայրենիք բուժման նպատակով:
Կարանտինում է գտնվում 4233 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 373: