«COVID-19»-ի պատճառով տեղաշարժման ազատության սահմանափակումները փոխել է մատակարարման ցանցը, ինչպես նաև թարմ պտուղ-բանջարեղենի պահանջարկը:
Որպես #stayhome (#დარჩისახლში) արշավի մաս՝ առցանց խանութները դառնում են ավելի պահանջված և կարանտինի ներմուծումից հետո Թբիլիսիի շուկայում հայտնվել են 4 նոր առցանց խանութ, որոնք հաճախորդներին առաջարկում են թարմ մրգերի և բանջարեղենի առաքման ծառայություններ:
Այս դաշտում նոր խաղացողների ի հայտ գալը պայմանավորված է նաև նրանով, որ ինչպես մրգերի և բանջարեղենի մանրածախ վաճառքը, այնպես էլ մեծածախ վաճառքը իրականացվում էր հիմնականում գյուղատնտեսական շուկաներում, որոնք այսօր այլևս հասանելի չեն սպառողների համար:
Չնայած բոլոր խանութներում տեսականին քիչ թե շատ նույնն է, բայց նրանց ծառայությունները նախատեսված են տարբեր սեգմենտների համար՝ կախված գնից, որակից և սպասարկման արագությունից: Օրինակ՝ Homemarket.ge հարթակն առաջարկում է ձեռք բերել էլեկտրոնային սարքավորում (պլանշետ), որի միջոցով հաճախորդը կարող է պատվիրել իրեն անհրաժեշտ ապրանքը, իսկ պատվերը կառաքվի նպատակակետ պատվիրելուց մեկ ժամվա ընթացքում:
Եվս երեք նոր պլատֆորմի (produktebi.ge, agrimarket.ge, freshfoods.ge) դեպքում պատվերն ընդունվում է նշված հեռախոսահամարով կամ սոցիալական ցանցի միջոցով, իսկ առաքումը կատարվում է նույն կամ հաջորդ օրվա ընթացքում: Առցանց պլատֆորմների հետ մեկտեղ սոցիալական ցանցում ակտիվացել են նաև մրգերի և բանջարեղենի առաջարկները, այս մեթոդն օգտագործում են այն մարդիկ, ովքեր ռեսուրս չունեն կայք ստեղծելու համար, և ովքեր փորձում են տեղական արտադրանքը վաճառել նվազագույն կորուստներով:
Շուկայական նոր միտումները ցույց են տալիս, որ ֆերմերները փորձում են հարմարվել նոր իրականությանը: Տեղական արտադրության թարմ միրգն ու բանջարեղենը շուտով մասսայաբար կմտնի շուկա, և եթե կարանտինը երկարաձգվի, որը կգործի մինչև մայիսի 22-ը, ապա փոքր ֆերմերների համար կարևոր է սպառողների համար հասանելի դառնալ, իսկ առցանց պլատֆորմները կարող են լավ լուծում լինել նույնիսկ կարանտինից հետո: