Ագրովարկավորման բացառիկ պայմաններ՝ Ֆինկա բանկը շարունակում է աջակցել ֆերմերներին։ Մենք շարունակում ենք աջակցել ֆերմերներին, չնայած երկրում ստեղծված իրավիճակին, «Ագրոսֆերո» ընկերության հետ միասին հաճախորդներին առաջարկում ենք ագրովարկավորման բացառիկ պայմաններ։ Տարեկան տոկոսադրույքը սկսվում է 2%-ից (արդյունավետ 2.65%):
Ֆինկա բանկի ագրո վարկի տրամադրումը նախատեսված է նրանց համար, ովքեր կգնեն գյուղատնտեսական տեխնիկա և այլ նյութեր՝ բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր, սերմնացաներ «Ագրոսֆերո» խանութների ցանցից և գյուղատնտեսական գործունեության համար պահանջվող այլ իրեր։
Ագրո վարկի վարկային ժամկետը` 6-ից 15 ամիս է, իսկ վարկի գումարը 4500 լարիից հասնում է 60 000 լարիի։ Ագրո վարկի հաստատման և տրամադրման համար վճարը՝ 0% է։ Մինչև 40 000 լարի վարկերը կտրամադրվեն առանց գրավի և հավաստի անձի։
Աննախադեպ ցածր գինը մեծ առավելություն է ֆերմերների համար: Գյուղատնտեսական վարկով նրանք կարող են հեշտությամբ գնել անհրաժեշտ սարքավորումները, ինչպիսիք են` բույսերի պաշտպանության միջոցներ, պարարտանյութեր, սերմնանյութ, ագրոտեխնիկա, ագրո-գույք, կաթիլային ոռոգման համակարգեր: Բացի այդ, հնարավոր է գինեգործության սարքավորումները` զտման համակարգերը, կաղնու տակառները և այլ օժանդակ նյութեր արագ և հեշտությամբ ձեռք բերել՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի:
Ֆինկա բանկն ավելի քան 20 տարի ծառայություններ է մատուցում Վրաստանի բոլոր շրջանների փոքր և միջին ձեռնարկատերերին և ֆերմերներին:
Լրացրեք ագրո վարկի հայտը այստեղ, այցելե’ք մասնաճյուղեր կամ Ձեր քաղաքի ագրոարդյունաբերական խանութներ։