Բնական գազի մատակարար ընկերությունը բարձրացնում է գազի սակագինը 2022 թվականի հուլիսի 1-ից, հետևաբար փոխվում է “SJGC” ՍՊԸ-ի կողմից կոմերցիոն սպառողների համար սահմանված սակագինը: Նոր սակագինը կազմում է 0,50 ԱՄՆ դոլար նախկին 0,47 ԱՄՆ դոլարի փոխարեն՝ լարիին համարժեք:
Նշենք, որ սակագնի փոփոխությունը կենցաղային սպառողներին չի վերաբերում։ Նրանց համար գները մնում են նույնը։
SJGC ընկերությունը Ջավախքում իր կոմերցիոն բաժանորդներին խնդրում է դիմել ընկերության գրասենյակներ՝ նոր սակագներով, նոր պայմանագիր կնքելու համար։