Մայիսի 11-ից Թբիլիսիում կվերանան բոլոր սահմանափակումները, իսկ մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվեն Ռուսթավին և Գարդաբանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
«Մայիսի 11-ից ամբողջությամբ կբացվի մուտքը դեպի Թբիլիսի: Ինչպես գիտեք, Թբիլիսին փակ էր: Մայիսի 11-ից՝ երկուշաբթի օրվանից, Թբիլիսիում կվերանան մուտքի և ելքի բոլոր սահմանափակումները: Սա չի նշանակում, որ ամբողջ երկրում կվերանա պարետային ժամը: Մայիսի 14-ից ամբողջությամբ կբացվի երթևեկությունը Ռուսթավիում և Գարդաբանիում», – հայտարարել է Գախարիան:
Ապրիլի 15-ից արգելվել էր մուտքն ու ելքը Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութայիսի և Բաթումի ուղղություններով:
Սրա հետ մեկտեղ, սահամանափակումները Քութաիսիում և Բաթումիում հանցվել են մայիսի 5-ին: