Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 3․5 միլիոնի սահմանը: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։
Ըստ ինստիտուտի տվյալների՝ վիրուսից ամբողջ աշխարհում մահացել է 247,000-ից ավելի մարդ, առողջացածների թիվն անցնում է 1․1 մլն-ը։
Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ այնտեղ վիրուսից 28 800-ից ավելի մահ է գրանցվել։ Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 28 400-ից ավելի մահվան դեպքով, ապա՝ Ֆրանսիան, 25 000-ից ավելի դեպքով։
Կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է․ երկրում վարակակիրների թիվն անցել է 1․1 մլն-ը։ Երկրորդն Իսպանիան է՝ 217 000-ից ավելի վարակակրով, երրորդը՝ Իտալիան՝ 210 000-ով։
Այսօրվա դրությամբ Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր հաստատված դեպքերի քանակը կազմում է 593, որից 223 պացիենտ առողջացել է, 9-ը՝ մահացել:
Կորոնավիրուսի առաջին դեպքերը գրանցվել են 2019-ի դեկտեմբերին՝ Չինաստանում։ 2020-ին արդեն վարակը սկսել է տարածվել՝ դուրս գալով Չինաստանի սահմաններից։ Մարտին ԱՀԿ-ն հայտարարեց աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։