Նոյեմբերի 14-ին Վրաստանի Քաղաքացիական հավասարության ու հաշտության հարցերով պետնախարարությունն ընդունելություն էր կազմակերպել նվիրված հանդուրժողականության միջազգային օրվան, որի ժամանակ հայտնի դարձավ «Իմ բազմազգ հայրենիք» ֆոտոմրցույթի հաղթողները:

Վրաստանի Քաղաքացիական հավասարության ու հաշտության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին իր խոսքում կարևորեց Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը երկրի զարգացման գործում:

«Այսպիսի օրերը առաջին հերթին մեծամասնության համար է: Վրաստանում հաճախ մոռանում են և չեն նկատում, թե ինչով է Վրաստանը տարբերվում մյուս երկրներից: Այն ինչ մենք ունենք, մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև ցուցադրենք և հպարտանանք մեր հարստությամբ: Մեր մշակութային բազմազանությունը դարերի պատմություն է, և մենք կարողացանք համատեղ ապրելու եզրեր գտանք»,- ասաց Պաատա Զաքարեիշվիլին:
nagrajdenie
Նախարարի խոսքով հանդուրժողականությունը Վրաստանում շատ կարևոր է, դրա համար մեկ օրվա փոխարեն հայտարարվեց հանդուրժողականության շաբաթ: Եվ այս ընդունելությունը կայացավ հանդուրժողականության շաբաթվա ծրագրերի շրջանակներում: Նախարարի ընդունելությանը ներկա էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական տարբեր կորպուսների աշխատակիցներ և այլք:

Պետնախարարությունն անցկացնում էր ֆոտո մրցույթ «Իմ բազմազգ հայրենիք» թեմայով: Մրցույթին կարող էին մասնակցել բոլորը ցանկացողները: Լուսանկարները պետք է արտահայտեին Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնությունն ու մշակաութային բազմազանությունը:

Ժյուրին ընտրել էր երեք լավագույն ֆոտոներ, որոնք պարգևատրվեցին պետնախարարի կողմից, իսկ մնացած 10 լուսանկարների հեղինակներին պարգևատրվեցին համապատասխան հավաստագրերով: Վերջիններիս լուսանկարները կպատկերվեն 2016 թվականի սեղանի ու պատի օրացույցների վրա:
vistavka
1996թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետություններին առաջարկել է ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես Հանդուրժողականության միջազգային օր:

Հանդուրժողականության միջազգային օրվա գլխավոր նպատակը գաղափարական և կրոնական բազմազանության ապահովում է ու երաշխավորումը: Այս բազմազանությունն արժեքավոր պարգև է և ոչ թե սպառնալիք:

Աղունիկ Այվազյան