Վրաստանում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացել է ևս տաս պացիենտ, – հայտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը:
Կենտրոնի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ այս պահի դրությամբ Վրաստնում 178 մարդ է առողջացել կորոնավիրուսային հիվանդությունից:
Ինչ վերաբերում է վարակակիրներին, ապա առավոտվանից թվաքանակը մնացել է նույնը: Այդպիսով, փետրվարի 26-ից մինչև ապրիլի 29-ը Վրաստանում
նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության 517 դեպք է հաստատվել: Մահացել է վեց պացիենտ:
Այսօր առավոտյան Վրաստանում հայտարավեց, որ առաջին անգամ երկրում մեկ օրում առողջացածների թիվը շրջանցել է նոր վարակակիրներին թվին՝ վարակվել է 6 մարդ, առողջացել՝ 12-ը: