Արտակարգ դրության և պարետային ժամի 28 օրերի ընթացքում Վրաստանի իրավապահ մարմինները 17 025 000 լարիի (մոտ 5,3 մլն դոլար) տուգանք են գրել:
Մարտի 31-ից մինչև ապրիլի 28-ը արտակարգ դրության պայմանների, պարետային ժամի խախտման համար ընդհանուր հաշվով գրվել է 5 639 տուգանք, որոնց մեծ մասը (2 567) տուգանվել են պարետային ժամը խախտելու համար:
Այնուհետև ցուցակում մեքենաներով տեղաշարժի (1 669) և հանրային վայրերում երեք մարդուց ավելի հավաքների և 2 մետր սոցիալական հեռավորություն (1 310) պահպանելու կարգը խախտողներն են:
70 մարդ տուգանվել է ինքնամեկուսացման կարգը խախտելու պատճառով: Իսկ չթույլատրված տնտեսական գործնեություն ծավալելու համար տուգանվել է 4 ֆիզիկական և 9 իրավաբանական անձ:
Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: