Նոյեմբերի 24-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 3 201 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 098 մարդ, մահացել է 64 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 822 383, այստեղից ապաքինվել է 763 755 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 679:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 26 588 փորձարկում, այդ թվում 14 401-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 12 187-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 12.04% է, վերջին 14 օրվանը՝ 9.15%, վերջին 7 օրվանը՝ 9.19%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 112 851 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3 707 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 58 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 611 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 084 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: