Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի, երկիրն այժմ կորոնավիրուսի տարածման գագաթնակետում է գտնվում:
Ինչպես նշել է Իմնաձեն, այժմ գլխավոր խնդիրն է կանխել վարակվածների թվի զգալի աճը:
«Կարծում եմ, որ մենք երկար ժամանակ խոսում ենք, որ, ըստ բոլոր գնահատականների, ապրիլի վերջին շաբաթը և մայիսի սկիզբը պետք է հանդիսանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների գագաթնակետը: Մենք ներողություն ենք խնդրում, եթե ինչ-որ մարդկանց հուսախաբ ենք արել և այդ գագաթնակետը հարյուրավոր կամ հազարավոր դեպքեր չեն: Այո, տեսականորեն մենք գտնվում ենք հիվանդության գագաթնակետում: Մեր խնդիրն է հնարավորինս երկար պահել այն հարթավայրում, որպեսզի այդ գագաթը ոչ թե Ջոմոլունգման լինի, այլ փոքրիկ սար», – ասել է Իմնաձեն:
Այսօրվա դրությամբ, Վրաստանում վեց պացիենտ է մահացել կորոնավիրուսից: Երկրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը 485 է, որոնցից 139-ն արդեն առողջացել է: