«Վարձու աշխատող անձինք, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը կամ դուրս են եկել չվարձատրվող արձակուրդ, վեց ամսվա ընթացքում կստանան 1200 լարի օգնություն», – հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
Նրա խոսքով, օգնությունն ամսական 200 լարի կկազմի:
«Այսօրվա դրությամբ, այս սխեման կօգնի մեր յուրաքանչյուր քաղաքացու ստանալ սոցիալական օգնություն: Բոլոր այն անձինք, ովքեր ճգնաժամի ընթացքում կորցրել են իրենց աշխատանքը, արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ովքեր պաշտոնապես են աշխատել և կորցրել են իրենց աշխատանքը, ու այլևս չեն ստանում աշխատավարձ, կստանան օգնություն 1200 լարի, ինչը նշանակում է, որ այդպիսի մարդիկ ամեն ամիս 200 լարի կստանան: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ այս օգնության կայունությունը մեզ համար կրիտիկական կարևոր է եղել: Մենք հասկանում ենք և ուզում ենք շեշտել, որ մենք օգնում ենք յուրաքանչյուր քաղաքացու 1200 լարիի չափով՝ յուրաքանչյուր ամիս տրամադրելով 200 լարի», – ասել է վարչապետը: