Վրաստանում արտակարգ իրավիճակի կամ կարանտինի կանոնների կրկնակի խախտողներին սպասվում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում:
Վրաստանի խորհրդարանը, կարանտինի և ինքնամեկուսացման կանոնների խախտման հետ կապված տուգանքների և քրեական պատասխանատվությանը վերաբերող օրենսդրության մեջ երրորդ ընթերցմամբ փոփոխություններ է ընդունել:
Խորհրդարանի որոշմամբ՝ «Հանրային առողջապահության մասին» օրենքով նախատեսված մեկուսացման կամ կարանտինային ռեժիմի խախտման համար ֆիզիկական անձը կպատժվի 2000 լարի տուգանքով, իսկ իրավաբանական անձը՝ 10 000:
Որպես այս գրառման նկատառում՝ նշվում է, որ մեկուսացման կամ կարանտինի կանոնները խախտելու դեպքում, Ներքին գործերի նախարարության լիազոր ներկայացուցիչը իրավունք ունի խելամիտ ժամկետներում խախտողին տեղափոխել համապատասխան վայր:
Փոփոխությունների համաձայն՝ նախագահի հրամանագրով կամ այլ համապատասխան նորմատիվ իրավական ակտերով սահմանված արտակարգ դրության կամ ռազմական դրության խախտումը, ներառյալ մեկուսացման և կարանտինի կանոնները, որոնք նախատեսված են «Հանրային առողջապահության մասին» օրենքով, եթե այդ կանոնները ռազմական կամ արտակարգ դրության մաս են կազմում: Վերոնշյալ խախտման դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի՝ 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով, եթե նախագահի հրամանագրով այլ բան նախատեսված չէ:
Բացի այդ, «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխություններ են կատարվել, որոնք որպես պատիժ նախատեսում են ազատության սահմանափակում:
Մասնավորապես, «Հանրային առողջապահության մասին» օրենքով նախատեսված ինքնամեկուսացման կամ կարանտինային ռեժիմի խախտումների համար՝ անձի նկատմամբ, մեղքը ճանաչելու դեպքում, կարող է կիրառվել «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի հոդվածին (4210) համապատասխան պատիժը՝ տնային կալանք՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ մինչև երեք տարի ժամկետով:
Այս դրույթի մեկնաբանության մեջ նշվում է, որ սույն հոդվածով նախատեսված խախտումների համար իրավաբանական անձը պատժվում է տուգանքով և գործունեության իրավազրկմամբ, կամ ընկերության լուծարմամբ և տուգանքով:
Բացի այդ, եթե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախատեսված կանոնները խախտելու համար արդեն իսկ պատիժ կրած անձը կրկին անգամ խախտում է թույլ տալիս, ապա մեղավորության հաստատման դեպքում նրան սպառնում է մինչև վեց տարի ազատազրկում, եթե նախագահի հրամանագրով այլ բան նախատեսված չէ:
Այս հոդվածի հետ կապված նաև նշված է, որ կրկնակի խախտման դեպքում իրավաբանական անձը պատժվում է տուգանքով և գործունեության իրավազրկմամբ, կամ ընկերության լուծարմամբ և տուգանքով, եթե նախագահի հրամանագրով այլ բան նախատեսված չէ:
Այս կանոնը կարգավորվում է Քրեական օրենսգրքի նոր՝ 359-րդ պրիմ հոդվածով:
Մինչ այդ 359-րդ հոդվածը, առանց Քրեական օրենսգրքում մտցված փոփոխությունների, վերաբերում էր «պատերազմական դրության ժամանակ պարտականությունների կատարումից կամ հարկեր վճարելուց խուսափելուն»: ՔՕ այս հոդվածի համաձայն՝ «պատերազմական դրության ժամանակ աշխատանքային մոբիլիզացիայից կամ այլ պարտականություններից կամ հարկեր վճարելուց խուսափելը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»:
Խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեի բացատրությունից պարզ է դառնում, որ իշխանությունները որոշել են իրավականորեն տուգանքներ սահմանել, որոնք մտցվել են արտակարգ դրության մասին նախագահի հրամանագրի շրջանակներում:
«Կա հատուկ կանոնակարգ, որը նախատեսված է Նախագահի հրամանագրով, բայց այդ գործողությունը որպես հանցագործություն նախ նախատեսված է Քրեական օրենսգրքով: Դա անհրաժեշտ դարձավ, քանի որ վարչական տուգանք նշանակելուց հետո պարզ չէր, թե ինչ պատասխանատվություն է կրում անձը ՔՕ համաձայն: Նշվում է նաև, որ եթե նախագահի հրամանագրով որպես պատիժ որևէ այլ բան է նախատեսված, ապա կկիրառվի հրամանագրով նախատեսված պատժամիջոցը», – նշել է Մդինարաձեն: