Արագ արձագանքման ծրագրով «Տասո» հիմնադրամը, ՄԱԿ-ի Կինը և գործընկեր կազմակերպությունները որոշել են «Կանանց տնտեսական զարգացումը մոբիլիզացման և սոցիալական զարգացման միջոցով» ծրագրի բյուջեի մի մասը հատկացնել կարիքավոր ընտանիքներին: Ծրագիրն իրականացվում է 9 քաղաքապետարանում, ներառյալ Ախալքալաքի քաղաքապետարանի գյուղերում:

pomosh

Ապրիլի 13-17-ը Տասո հիմնադրամի ներկայացուցիչ Լոլյա Ռաիսյանը և գործընկեր «Մեծահասակների կրթական կենտրոն» կազմակերպությունը համատեղ բարեգործական ակցիա են իրականացրել: Նրանք Ախալքալաք քաղաքում, Վաչիան և Կարտիկամ գյուղերում շուրջ 50 կարիքավոր ընտանիքի մթերք և հիգիենայի պարագաներ են բաժանել:

Ինչպես կազմակերպիչներն են տեղեկացնում՝ բարեգործական ակցիան կազմակերպվել և իրականացվել է հաշվի առնելով բոլոր խորհուրդներն ու անվտանգության կանոնները: