Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 172 միլիոնը: Այս տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Նույն վիճակագրության համաձայն՝ համաճարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 3.7 մլն մարդ, իսկ առողջացածների թիվը գերազանցում է 154 մլն-ը:

Այս պահին աշխարհում Covid-19-ի ակտիվ դեպքերի թիվը 13.5 միլիոն է:

Կորոնավիրուսով վարակվածների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան և Թուրքիան։

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 3,5 մլն դեպք և 78 000 մահացու ելք: Նախորդ յոթ օրերի համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 15 տոկոսով, իսկ մահացությունը՝ 7 տոկոսով: