Ապրիլի 19-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 6060-ով:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42 853-ի։ Ընդհանուր առմամբ, մահացել է 361 մարդ, ապաքինվել՝ 3 291։
Մոսկվայում նոր հիվանդների գրեթե կեսը՝ 45 տոկոսը, 18-45 տարեկան մարդիկ են։ Եվս 13,5 տոկոսը՝ 65-ից բարձր, որից 4 տոկոսը՝ 80-ից բարձր։ Իսկ վարակվածների 6,5 տոկոսը երեխաներ են: