Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 8 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 394-ից բուժվել է 86 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում 4 հիվանդ է մահացել:

Կարանտինում է գտնվում 5094 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 547 պացիենտ: