Վերջին 24 ժամվա ընթացքում իրավապահ մարմինների կողմից Վրաստանում արձանագրվել է արտակարգ դրության պայմանների խախտման 167 դեպք: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Պարետային ժամը խախտելու համար երկրում 74 քաղաքացի է տուգանել: Բացի այս, ՆԳՆ-ն հանրային վայրերում 3-ից ավելի մարդու կուտակման կամ սոցիալական հեռավորությունը չպահպանելու պատճառով տուգանել է 89 քաղաքացու:

Նշենք, որ արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է 3000, իրաբանական անձը՝ 15 000 լարիով:

Վրաստանում արտակարգ դրություն սահմանվել է մարտի 21-ին՝ մեկ ամսով: Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ արտակարգ դրությունը կշարունակվի ավելի խստացված պայմաններով մինչև մայիսի 10-ը: