Այսօրվանից՝ ապրիլի 17-ից ներառյալ ամսի 21-ը, Վրաստանում ուժի մեջ է մտել թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը: Ավտոմեքենայով տեղաշարժը չի արգելվում միայն որոշ դեպքերում:

Ախալքալաքցիները հիշել են իրենց հեծանիվների գոյության մասին, որոնք երկար ժամանակ ավտոտնակներում էին, քանի որ մոտոցիկլետ, մոպեդ և հեծանիվ վարելը չի արգելվել:

gorod bez mashin1

Թեթև մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի արգելքը. Ո՞ւմ է թույլատրվում տեղաշարժվել

Ախալքալաքում և արվարձաններում ժամը 12:00-ից հետո մեքենաները հազվադեպ են նկատվում:

1

2

3

Փողոցներում հիմնականում երթևեկում են ոստիկանական մեքենաները, ինչ-որ ապրանքներ տեղափոխող բեռնատարները:

4

5

Առավոտյան ոստիկանությունը նախազգուշացրել էր բնակիչներին տուն գնալ մինչև ժամը 12:00-ն, քանի որ դրանից հետո արգելվում է տեղաշարժվել մեքենաներով:

6

7

Շատ քիչ մեքենաներ, որոնք մնացել էին փողոցներում 12:00-ից հետո, հեռացան պարեկային ոստիկանության ուղեկցությամբ: Նրանց նախազգուշացվեց, որ եթե երկրորդ անգամ տեսնեն նրանց, ապա կտուգանեն:

8

10

Ախալքալաքում այս սահմանափակման խախտման տուգանման դեպքերը մեզ համար դեռ անհայտ են:

13

Բրատիսլավ Իգիթխանյան