Այսօր Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվը կազմում է 296, որը երեկվա տվյալների հետ համեմատած 24 դեպքով ավելին է:

Տեղեկատվությունը թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ stopcov.ge կայքում:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 296 վարակակիրներից աապաքինվել է 68 մարդ, մահացել է 3-ը:

Կարանտինում է գտնվում 4834 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 434: