Տարածաշրջանային զարգացման հիմնադրամը և Ախալքալաքի տեղական ինքնակառավարումն այս տարի Վարևան գյուղում կկառուցեն ջրամատակարարման նոր գիծ: Այս աշխատանքների տենդերն արդեն կայացել է:
2020 թվականի փետրվարի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը քննարկեց Վարևան գյուղի ջրամատակարարման նոր գծի կառուցման համար գումար հատկացնելու հարցը և որոշեց հատկացնել գումար: Այս նախագծի գումարը 688 250 լարի է, որից 500 000 լարին տրամադրվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ 188 250 լարին՝ տեղական բյուջեի: Նոր ջրագծի երկարությունը կկազմի 12.5 կմ, այն կանցկացվի Սամսար գյուղից:
Մունիցիպալիտետը տենդերը հայտարարել էր մարտի 20-ին: Նախագիծն իրականացնելու է ՍՊԸ «Ունիվերսալ Ջորջիա 2008» ընկերությունը 654 321 լարիի չափով: Այս պահին նախապատրաստվում են փաստաթղթերը:
Վարևան գյուղի ջրագիծը կառուցվել է 2010 թ.։ Այդ ժամանակ ծախսվել էր մոտ 180 000 լարի: Քանի որ գիծն անցնում էր մի քանի գյուղերի միջով, այդ գյուղերի բնակիչները խմելու ջուրն օգտագործում էին ոռոգման համար և ջուրը չէր հասնում Վարևան գյուղ:
Ջրամատակարարման նոր գիծը չի անցնի հարևան գյուղերով և այդ գյուղերի բնակիչների դաշտերով, այլ կանցնի ճահիճներով և անմարդաբնակ վայրերով:
Այս թեմայի շուրջ ծանոթացեք նաև հետևյալ նյութերին՝
Վարևանում ջուր են պահանջում. Մշակվում է ջրամատակարարման նոր համակարգի նախագիծ
Վարևանը ջրով ապահովելու ևս մեկ փորձ
Վարևանի ջրի խնդիրը դեռ մնում է չլուծված