Մարտ ամսին ամբողջ Վրաստանում ապօրինի ծառահատման և փայտի տեղափոխման 230 փաստ է արձանագրվել, որից 8-ը քրեական հանցագործության նշան է պարունակում:
Շրջակա միջավայրի պահպանության և Գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները, մեկ ամսվա ընթացքում շրջակա միջավայրի հսկողության վարչության աշխատակիցների հետ միասին, ապօրինի փայտահատման և արդյունահանման ամենաշատ խախտումներն արձանագրել են Կախեթիում՝ 118 դեպք:
Անօրինական ծառահատումների ամենամեծ քանակը գրանցվել է Կախեթիի շրջանում՝ 237 դեպք:
Քվեմո-Քարթլիի շրջանում բացահայտվել է 17 դեպք, Աջարիա՝ 20, Իմերեթի՝ 34, Սամցխե-Ջավախեթի՝ 13, Շիդա-Քարթլի՝ 12, Մցխեթա-Մթիանեթի՝ 3, Գուրիա՝ 3, Սամեգրելո՝ 6, Ռաճա-Լեչխումի՝ 2:
Ընդհանուր առմամբ, ապօրինի արտահանվել է 244 խմ փայտանյութ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է ծառահատումների տեխնիկական կանոնակարգի 13 խախտում:
Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածով (ծառերի և թփերի ապօրինի հատումներ):