Վրաստանում կորոնավիրուսով վարակված երկու երեխա է բուժվել: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ բուժվել է 18 մարդ:
Ինչ վերաբերում է հաստատված դեպքերին, ապա դրանց թիվը երկրում վերջին ժամերի ընթացքում չի փոխվել, և այս պահին հաստատված է կորոնավիրուսի 90 դեպք:
Կարանտինում է գտնվում 4 717 քաղաքացի, իսկ ստացիոնար դիտարկման տակ՝ 268 մարդ: